Ամսագիր Հունիս 2015 Տարածքային արդարություն երեխաների համար

14 Սեպտեմբեր 2015, 11:33
1995 |

Տարածքային արդարություն երեխաների համար

Հայրենադարձ լանդշաֆտային ճարտարապետ Վրեժ Հարությունյանի կարծիքով քաղաքը կոմպլեքսային համակարգ է, ու եթե շատ ես ուշադրություն դարձնում մեծահասակների կարիքները հոգալուն, ապա դրանից տուժում են երեխաները: Վրեժը մեզ պատմեց այն մասին, թե արդյոք Երևանը հարմարեցվա՞ծ է երեխաների համար, և ինչպես կարող ենք լուծել դրա հետ կապված ներկա խնդիրները:

Բակի փոխակերպումը ավտոտնակի

Թամանյանական Երևանը ի սկզբանե կոմպլեքսային քաղաք էր, որտեղ շատ կարևոր տեղ էին զբաղեցնում հանգստյան գոտիները՝ ոչ միայն մեծահասակների, այլև մանուկների ակտիվ զվարճանքի համար: Հենց այն ժամա-նակներին էլ ավելի զարգացավ «բակ» հաս-կացությունը: Եթե բնակարանները համար-վում էին անձնական տարածք, ապա բակե-րը դիտարկվում էին որպես կիսաանձնական հարթակ: Այստեղ շենքի երեխաները զվար-ճանում էին, ծերունիները իրենց հանգիստն էին վայելում, նարդի խաղում: Սովետի փլու-զումից հետո ականատես դարձանք, թե ինչ-պես գրեթե բոլոր երևանյան բակերը համա-լրվեցին անվերջ ավտոտնակներով: Հայտնի փաստ է, որ ծերունիներին և երեխաներին դժվար է իրենց բնակավայրից հեռու տեղեր գնալ, իսկ բակերը լուծում էին հանգստի խնդիրը: Այսօր շատ ծնողների համար դժվար է երեխաներին թողնել դուրս խաղալու՝ ահ-ռելի քանակի մեքենաների վտանգ կա, և տպավորություն է ստեղծվում, որ երեխանե-րը, կարծես, ֆուտբոլ են խաղում ավտոկայա-նատեղերում: Մի խոսքով, Երևանը վերջին տարիների ընթացքում դարձավ միջին տա-րիքի քաղաքացիների քաղաք, որտեղ գրեթե անտեսվում են փոքրիկների կարիքները:

Վերջերս տարբեր բակերում կառուցված խաղահրապարակները ինչ-որ չափով լուծեցին երեխաների տարածքի խնդիրը, սակայն նրանց որակը այն չէ, կան ծնողներ, որոնք թույլ չեն տալիս երեխաներին խաղալ այնտեղ, նույնիսկ երեխաները նախընտրում են գտնել իրենց համար ուրիշ վայրեր: Դրան գումա-րենք այն, որ հիմնականում այդ տարածքնե-րը շատ փոքր են և էլի շրջապատված են մե-քենաների աղմուկով: Երեխաներին պետք են մեծ ազատ տարածքներ, որտեղ նրանք լիովին հանգիստ կլինեն:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով